26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ձեզ մի գերագնահատեք … »

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց երկու լոռեցիների՝ Շարմազանով-Մարուքյան հակամարտությունը, որը բորբոքվեց այն բանից հետո, երբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկմանը «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե պետք է բեռնաթափել Երևանը՝ միջոցներն ուղղելով մարզեր:

«Այս ամբիոնը պրիմիտիվ քննարկումների առարկա մի դարձրեք: Չի կարելի այդպես խոսել, այս ինչ պրիմիտիվ, գավառական խոսակցություն է: Հիմա ի՞նչ՝ Երևանի գազը, լույսը անջատենք, փողը էկոնոմիա անենք, տանենք տանք մարզերի՞ն: Բերեք մտածենք, թե ինչպես մարզերը զարգացնենք, բայց չհակադրենք Երևանն ու մարզերը»,-բորբոքվեց փոխնախագահ Շարմազանովը:

Մարուքյանի հրապարակային հերոսացումը իրեն սպասել չտվեց, ասաց՝ ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծավոր քաղքենի:

Սա պառլամենտ է և ոչ թե գլադիատորական մարտավայր: Ձեզ մի գերագնահատեք և սովորեք լսել այլակարծություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ