06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Փիս դիագնոզ», որին պետք է հաղթել

Գիտնականների  քաղցկեղի դեմ պայքարը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ, բայց հիվանդությունը չեզոքացնել դեռ չի հաջողվում: Չնայած դրան ուռուցքաբանները վստահեցնում են, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այլ ընդհամենն ախտորոշում: Հիվանդությունը հնարավոր է հաղթել,  միայն հետեվողական ու թիմային աշխատանքի արդունքում:

Քաղցկեղի կանխարգելման օրվան ընդառաջ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը ընդգծում է, որ պարզապես հարկավոր է առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինել և տարին առնվազն մեկ անգամ անցնել հետազոտություն:

Արմեն Քոչարյանի դիտարկմամբ` 20 տարվա կտրվածքով երկու անգամ նվազել է քաղցկեղի մահացության ցուցանիշը, քանի որ հայտնաբերվում է ավելի վաղ շրջանում և բուժումն ավելի արդյունավետ է լինում:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը եւս համոզված է, որ քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես բազմաթիվ բուժված մարդիկ չեն սիրում այդ մասին բարձրաձայնել ու վերհիշել:

«Մեր հասարակությունում շատ մարդիկ անգամ բարձրաձայն չեն արտասանում քաղցկեղը, փիս դիագնոզ են» կոչում փաստում է հոգեբանը եւ հավաստում, որ  այստեղ հոգեբանի աշխատանքը շատ կարևոր է թե վիրահատություններից առաջ եւ թե հետո:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ