Իրանը ամեն ինչ կանի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը թուլացնելու համար
Իրանը հնարավոր ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված լարվածությունը թուլացնի։ Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին IRINN հեռուստաալիքի եթերում։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե Ռուսաստանի, թե Թուրքիայի հետ եւ շատ ենք ափսոսում, որ ճգնաժամ է ստեղծվել երկու երկրների փոխհարաբերություններում: Այժմ մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ լարվածությունը թուլանա»,- ասել է Իրանի նախագահը, գրում է Tass.ru-ն։
Նա նշել է, որ իրավիճակի հետագա սրումը չի համապատասխանում ոչ այս, ոչ այն պետության շահերին: