Բերբերյանը լավատես է
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում կանխատեսեց, որ տարին գյուղատնտեսական առումով կլինի բարենպաստ, սակայն առանձին գյուղմթերքների առումով՝ ոչ:
«Փաստերы ցույց են տալիս, որ եթե մի տարի բերքի առումով հաջողություն ենք գրանցում, ապա հաջորդ տարի ունենում են բերքի պակասություն: Դա բնության օրենքն է, պետք է հանգստանա», – ասաց Հ. Բերբերյանը՝ հավելելով, որ միավորումն այս տարի նույնպես փորձելու է պահել կարտոֆիլի արտադրության այն տեմպը ինչ գրանցել են անցնող տարում. «2015 թվականին անձրեւեների բացակայության պատճառով լավ բերք չգրանցնեցինք, բայց այնուամենայնիվ փորձել ենք ամբարել ավելի քան 3 հազար տոննա կարտոֆիլի սերմ, որպեսզի մատակարարենք Արարատյան դաշտի կարտոֆիլագործներին վաղահաս կարտոֆիլ ստանալու համար: Ցանկատարածությունների տարածքը կլինի 1000 հա է, որտեղից ստացված վաղահաս կարտոֆիլի բերքը արդեն մայիսին կհասցնենք արտահանել՚:
Բանախոսն անեւ պնդեց, որ մեծ անելիքներ կան լոլիկի արտադրությունում եի պետք է մեծ թափով աշխատանքներ տարվեն, որպեսզի արտադրվի որակով եւ մեծ քանակությամբ լոլիկ՝ ՌԴ շուկա արտահանելու համար։
Ինչ վերաբերում է արտահանողների խնդիրներին Բերբերյանը նկատեց. «Դասեր պետք է քաղել եւ ապրանքների, ինչու չէ գյուղմթերքների գները պայմանավորվեն ոչ թե ռուսական ռուբլով, այլ ավելի կայուն արտարժույթով»։
Բնություն այս տարի նույնպես բարի է եւ առատ ձյուն է կուտակվել հանրապետությունում: Այստեղ Հ. Բերբերյանը նկատում է, որ ընդամենը պետք է բարի լինել, որպեսզի գարնանը լեփ- լեցուն լցնեն երկրում առկա ջրամբարները:
«Առատ տեղումների հետեւանքով այս տարի ջրամբարներում ջրի խնդիր չպետք է առաջանա։ Թող բարի լինեն ապահովեն ջրամբարների ջուրը ու հետո չասեն, թե ջուրը գոլորշիացել է։ Սեւանից ջուր բաց թողնելու խնդիր անհնար է, որ առաջանա»,-ասաց բանախոսը: