27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թեսթերի խնդիրը մտահոգել է վարչապետին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետը հայտարարեց, որ նախորդ տարվա ընդունելության քննությունները լավագույնն են եղել եւ այս` տասներեք թվականի քննությունները չպետք է որակով զիջեն:

‘’Այսօր մտահոգություններ կան թեսթերի վերաբերյալ` հատկապես հայոց լեզվի, որ կարող են դրանք ավելի բարդ լինել մեր երիտասարդները չկարողանան պատրաստվել դրան, ինչ պետք է անել, որ այդ խնդիրները չառաջանան’’,-ԿԳ նախարարին դիմեց Տիգրան Սարգսյանը:

Արմեն Աշոտյանն ասաց, որ 2012 թվականի փորձը պետք է դառնա հետեւողական իրականացման առարկա: Նախարարը հավելեց, որ կրթական  ծարգրից դուրս որեւէ թեսթ չի լինելու ,  հավելյալ աժիոտաժ առաջացնելու որեւէ հարց չի լինելու եւ  խնդրեց վարչապետին գրավոր հանձնարարական ուղարկել առ այն, որ քննական թեսթերում հարցերը  լինեն միայն ուսումնական ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Շտեմարաննների փոփոխության եւ հայոց լեզվի քննական թեսթերի բարդության խնդիրը ակտիվորեն քննարկվում է մամուլում եւ սոցցանցերում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ