07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրելի մեխակները, Արտոն` սիրելի Րաֆֆուն /ֆոտո, վիդեո/

Այսօր ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում Երևանում հանդիպեց իր ընտրողների հետ: Նախագահի թեկնածուն մոտ երեսուն րոպե ուշացավ, սակայն ընտրողները չհեռացան դահլիճից: Իրենց նախընտրելի թեկնածուին նրանք դիմավորեցին ՛՛Կեցցե Րաֆֆին՛՛, ՛՛Րաֆֆի նախագահ՛՛ ՛՛Րաֆֆի, Րաֆֆի՛՛ կոչերով: Հովհաննիսյանին ընտրողները մեխակներ նվիրեցին: Րաֆֆին դրանք նվիրեց կնոջը՝ տիկին Արմենուհուն:

Նախքան թեկնածուի ելույթը իրենց ողջույնի խոսքը ներկաներին ուղղեցին ՛՛Ժառանգության՛՛ անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը: Վերջինս նշեց, որ պաշտպանելու են իրենց թեկնածուի օգտին եղած յուրաքանչյուր քվեն:

Ապա իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց նախագահի թեկնածուն: Նրանց, ովքեր թերահավատորեն են մոտենում իր ծրագրին, Հովհաննիսյանն ասաց, որ ինքը պետք է վերադարձնի 300 մլրդ. դրամ Հայաստանին, հիսուն տոկոսով բարձարցվելու են կենսաթոշակները: Հովհաննիսյանն ասաց. ՛՛Այսօր հավաքվել ենք, որ պայքարի վերջին, կամ հիմա ասենք, որ խաղ չկա Հայաստանի ժողովրդի ու քաղաքացու դեմ՛՛: 

Նախագահի թեկնածուն հայտնեց, որ ինքը հավանաբար վաղը կմեկնի ԼՂՀ, որտեղ ցանկանում է հանդիպել տեղի բնակչության ու ԼՂՀ նախագահ Բակո  Սահակյանի հետ:

Ապա բեմում հայտնվեց երգիչ Արտո Թունջբոյաջյանը: Նա իր կատարումներով կոչ արեց նոր Հայաստան ունենալ ցանկացողներին ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Երգերը կատարում էր երգիչը, սակայն նրան ձայնակցում էր ամբողջ դահլիճն այդ թվում երեխաներով շրջապատված նախագահի թեկնածուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ