02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հեղափոխության դիմակները․ Ֆրանսիայում Մայդանի մասին ֆիլմ է ցուցադրվել, չնայած Կիեւի խնդրանքին /վիդեո/

Նախօրեին Ֆրանսիական Canal+-ը ցուցադրել է ռեժիսոր Պոլ Մորեյրայի «Ուկրաինա, հեղափոխության դիմակները» վավերագրական ֆիլմը՝ չնայած Ուկրաինայի խնդրանքին, որ եթերից այդ ֆիլմը հանեն։

Ռեժիսորը վերլուծել է Մայդանում տեղի ունեցած իրադարձություններն ու եզրահանգել, որ ժողովրդական հուզումները հօգուտ իրենց շահերի են օգտագործել ազգայնական խմբավորումները, այդ թվում՝ «Պրավի սեկտորը», գրում է Tass.ru-ն:

«Նրանք օգտվել են Ուկրաինայի պետական ինստիտուտների թուլությունից եւ ստեղծել են լավ զինված ու պատրաստված սեփական ջոկատներ, իրենց կամքը թելադրել իշխանություններին»,- ասում է Մորեյրան:

Ռեժիսորն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի դերինն՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակում եւ նշել, որ Կիեւի նոր իշխանությունները ամբողջովին փոխեցին նախկին քաղաքական ուղեգիծը եւ շրջվեցին ԱՄՆ-ի կողմը:

«Սակայն արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինան հասարակ խաղազինվոր է դարձել Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական խաղում»,- նշվում է ֆիլմում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ