Տեսա՞ր ոնց ծախվեց… Բագրատյանն ու Րաֆֆին գիշերով են հանդիպում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, կեսգիշերին մոտ ”Անի” հյուրանոցի ճեմասրահ-սրճարանում միասին թեյել են նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուների մամուլի ծառայություններից պաշտոնական տեղեկություն մենք չկարողացանք պարզել:
”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ խոստացել էր տեղեկություն ունենալու դեպքում հայտնել, թե ինչ են քննարկել Բագրատյանն ու Հովհաննիսյանը: Սակայն մինչ այժմ նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Henaran.am-ի աղբյուրների փոխացմամբ` նախագահի թեկնածուները քննարկել են Պարույր Հայրիկյանի ՍԴ չդիմելու որոշումը: Հրանտ Բագրատյանը Հովհաննիսյանին ասել է, թե Հայրիկյանը վաճառվել է: ”Տեսար` ոնց ծախվեց”,-նկատել է Բագրատյանը: Հովհաննիսյանն էլ պատասխանել է. ”Նորմալ է, Հրանտ”: