Հայրիկյանը պաշտոն կստանա ԱԺ-ում, էպոսագետն էլ երդում կտա
Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը կարծում է, որ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել են` իշխանություն հետ պայմանավորվածություն ունենալով:
”Ժամանակի ընթացքում կհամոզվենք, որ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ևս առաջադրվել են իշխանության համաձայնությամբ”,-այսօր ասուլիսին հայտարարեց Սեդրակյանը: Նրա խոսքով` Հայրիկյանը նախագահական ընտրություններից հետո պաշտոն է ունենալու:
”Չեմ բացառում, որ ընտրություններից հետո Հայրիկյանը պաշտոն կունենա Ազգային ժողովում”,-նշեց թեկնածուն:
Նախագահի թեկնածուն հնարավորության դեպքում կդիմեր ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար: Սակայն ինքն այդ հնարավորությունը չունի: Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկինի նման վստահ է իր հաղթանակի մեջ: Ի պատասխան էպոսագետն ասաց, որ ինքը հստակ գիտի, որ հաղթելու է, և “ընտրություններից հետո էլ իր երդման արարողությանն է մասնակցելու”: