23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բրիտանական “The Guardian”-ն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին

Բրիտանական “The Guardian” հեղինակավոր հանդեսն անդարադարձել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Անդրադարձ է կատարվում նաեւ թեկնածուներին:

“Ցամաքով շրջափակված Հայաստանն արդեն 20 տարի շարունակ երազում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին, սակայն նրա ապագան լի է անորոշություններով, որոնք առնչվում են հենց չլուծված հակամարտությանը: 

Թվում է, թե նախագահական ընտրությունների արդյունքները կասկած չեն հարուցում: Հունվարի 21-ին մեկնարկած քարոզարշավը, սակայն, կարծես թե մեծ ոգեւորություն չի առաջացրել ընտրազանգվածի շրջանում: 

Ըստ հաշվարկների` մրցապայքարի ֆավորիտ է համարվում գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Որոշ ընդդիմադիր գործիչներ դուրս են եկել մրցապայքարից` ավելի հեշտացնելով պայքարը Սարգսյանի համար: Նախկին նախագահ 68-ամյա Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց դեկտեմբերին առաջադրել իր թեկնածությունը` ասելով, թե չի ցանկանում մասնակցել ընտրույթունններին տարիքի պատճառով:

Նրա կուսակցությունը` Հայ Ազգային Կոնգրեսը, չցանկացավ մեկ այլ երիտասարդ թեկնածուի առաջադրել: 2008-ին նա պարտվեց նախագահական ընտրություններում, որի հետեւանքով նրա կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներ տեղի ունեցան: Նրան մեղադրեցին իշխանությունը բռնի կերպով վերցնելու փորձ անելու եւ 10 ցուցարարների մահվան մեջ: Այս անգամ նա որոշեց խուսափել կոնֆլիկտներից:

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը եւս ոչ մեկին չի առաջադրի: Չնայած որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը գրավեց 2-րդ տեղը` Սարգսյանի “Հանրապետական” կուսակցությունից հետո, այնուամենայնիվ, կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը որոշեց չառաջադրել իր թեկնածությունը: 

Ինչեւէ, այլ թեկնածուներ ամեն դեպքում եղան, մասնավորապես` անկախությունից հետո ՀՀ առաջին ԱԳ նախարար, ներկայումս “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հունվարի 17-ին նա Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդական Ժան-Փոլ Օրտիսի հետ: Նա հայտնել է վերջինիս. “Մենք լողում ենք մակընթացության հակառակ ընթացքով: Մարդիկ շատ ֆատալիստական վերաբերմունք ունեն: Պատճառը նախկինում կեղծված ընտրություններն են”:

Ամերիկայում ծնված Հովհաննիսյանը “տարօրինակ” է համարում, որ մյուս կուսակցությունները հրաժարվեցին պայքարից եւ համոզված, որ ինքը հնարավորություն ունի, եթե 2-րդ փուլ կայանա: Նա հեռուստաբանավեճ է պահանջում եւ նշում, որ “մարդիկ, ովքեր ասում են, թե ամեն ինչ որոշված է, չեն հարգում ընտրողներին”: Հովհաննիսյանը հայտնել է, որ իր աջակիցներին շրջաններում վախեցրել են եւ կոչ է արել նախագահին` քրեական պատասխանատվության ենթարկել այդ ամենի համար պատասխանատու անձանց: 

Ի թիվս տնտեսական խնդիրների, քարոզարշավի ընթացքում ուշադրության կենտրոնում են նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդիրները:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` Ղարաբաղի ներկայացուցիչները ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հետ  պետք է մասնակցեն բանակցային գործընթացին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ