26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայում Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է ոսկե մեդալ

Թուրքիայում Վեհդի Էմրեի ու Համիթ Քափլանի անունը կրող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, 75 կգ քաշային կարգում գերազանցապես հանդես եկել դեռեւս 2014թ.-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով հաղթանակ է տարել երեք մրցակիցներին եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ էլ, ուժերն չափելով իր վրացի մրցակցից, ճանաչվել է մրցաշարի հաղթող:

Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում հանդես է եկել նրա եղբայրը` Արամ Ջուլֆալակյանը, ով պարտվել է հենց  առաջին գոտեմարտում:

Իսկ մինչ այդ Հայաստանի հավաքականի մյուս անդամները այս օրերին հանդես են եկել Բուլղարիայում կայացած միջազգային մրցաշարում, որտեղ նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ