26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օլիգարխի “պատիվը”

“X գրուպ՚” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատական արշավ է սկսել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հունվարի 25-ին նրա կողմից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան  է ներկայացվել թվով 2-րդ հայցադիմումը: Այս անգամ եւս օլիգարխն իբր իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (եւս 200 հազար՝ փաստաբանների աշխատանքի համար):

Փաստորեն, Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով “Ժողովուրդ” օրաթերթից պահանջում է 6 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար “Ժողովուրդ”-ի թղթակցին անվանել էր “պրաստիտուտկա”` պահանջելով դա եւս հրապարակել:

Արդյունքում  “Ժողովուրդ” օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց ներկայացրեց` գործարարից պահանջելով ներողություն խնդրել: Եւ ահա, “Ժողովուրդի” հայցադիմումից 12 օր անց  միայն հասկանալով, որ ինքը եւս վիրավորվել է, օլիգարխն  իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել՝ ներողությունից խուսափելու համար:

“Ժողովուրդ” օրաթերթը հայտնում է, որ մինչեւ վերջ կպայքարի իր արժանապատվությունը արդեն 6 մլն դրամ գնահատող Խաչիկ Խաչատրյանի  “դիմակը պատռելու” համար: Կարծում ենք՝ բոլորին էլ հասկանալի է, որ այդ պարոնը խնդիր է դրել խոչընդոտել օրաթերթի բնականոն գործունեությունը: Բայց հատուկ Խաչատրյանի եւ նրա հովանավորների համար ընդգծենք, որ “Ժողովուրդ” օրաթերթը կշարունակի տպագրվել անխափան՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները:  

Հայտնում են օրաթերթի խմբագրությունից :

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ