20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հո չի՞ ծեծելու … Սիս-Մասիսի պես կամքով անսասան /վիդեո/

Փետրվարի 5-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախըտրական հանդիպումները շարունակեց Երեւանի Մալաթիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Շենգավիթում ընտրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է գերագույն հրամանատարը վերաբերում թեկնածուների տեսակետին, երբ քննադատում են նրան:

“Ինձ էլ դուր չի գալիս քննադատությունը, առավել եւս այդ մարդու մակարդակը, գնանք մենք էլ նրան ծեծե՞նք”,-հարցրեց Սերժ Սարգսյանը: 

Շենգավիթցի մի կին էլ ձոն ներբողեց Սերժ Սարգսյանին: “Մեր լեռների պես վեհ եք ու անառիկ, մտքերն են ձեր պայծառ, Սիս- Մասիսի պես կամքով անսասան…”:

Գործող նախագահը նշեց, որ կարեւորն այս ընտրությունները միջազգային ընդունված չափանիշնեով անցկացնելն է. “Մենք չենք գնալու Եվրամիություն հաշվետվության: Ոչ է դիտորդները մեր դատավորներն են,-նշեց ՀՀԿ թեկնածուն, միաժամանակ հավելելով, որ  եթե ցանկանում ենք միանալ միջազգային գործընթացներին, չենք կարող վատ կարգավիճակով մտնել այնտեղ ես ասել որ մեզ ընդունեն:

Հանդիպման առավել ուշագրավ հատվածները` տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ