16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունում քննարկվել են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և ամրապնդմանը, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Արծարծվել են «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը և օրենքից բխող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և ոլորտի հետագա զարգացման հեռանկարներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և կարևորելով այդ գործընթացում բոլոր շահագրգիռ մասնակիցների ջանքերի համատեղումը՝ առաջարկել է ներկայացնել «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքից բխող գործնական քայլերի և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ