26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը չի կատարել խոստումը եւ չի էլ պատրաստվում կատարել

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է ճանապարհներից արագաչափերը մատնանշող նշանները հանելուն, մասնավորապես նշելով.

“2008 թվականի ապրիլ 7-ի Ազգային ժողովի նիստին քննարկվել և ընդունվել է “Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին” օրենքը:

Եզրափակիչ ելույթում Կառավարության ներկայացուցիչ և հիմնական զեկուցող Արարատ Մահտեսյանը նշել է հետևյալը.

“Օրինագծի կարգավորումից դուրս է նաև երթևեկության տեխնիկական միջոցներով վերահսկելու մասին վկայող ճանապարհային նշանների տեղադրման հարցը, սակայն օրինագծի ընդունման պարագայում ՀՀ ոստինկանությունը հանդես կգա ճանապարհային երթևեկության կանոններ հաստատած ՀՀ կառավարության 955 որոշման մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, և համապատասխան նշանի հիմնադրումից հետո համայնքի ղեկավարներին կառաջարկվի դրանք տեղակայել համապատասխան ճանապարհներին”:

Սակայն մինչ օրս այս հարցը մնացել է չկարգավորված և կառավարության համապատասխան որոշում կամ որոշման նախագիծ դեռևս չկա: Ավելին, 2012 թվականի դեկտեմբեր ամսին Ոստիկանությունը տարածել է տեղեկատվություն, որ չի բացառվում, որ առաջիկայում ցուցանակները կհանվեն և այլևս չեն կիրառվի կամ կկիրառվեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունը վերահսկվում է տեսախցիկներով ու արագաչափ սարքերով:

Իմ կարծիքով, արագաչափերի կիրառման հիմնական նպատակը խախտումն ու դրա հետևանքը կանխարգելելն է, և հետո միայն արձանագրելն ու սանկցիա կիրառելը, մյուս կողմից, փաստորեն, ՀՀ օրենսդիր մարմնում Կառավարության ներկայացուցչի կողմից տրված հավաստիացումների հիման վրա պատգամավորները կողմ են քվեարկել նախագծի ընդունմանը:

Սակայն Կառավարությունը չի կատարել իր ներկայացուցչի կողմից տրված խոստումը, այն է՝ ՀՀ կառավարության 955 որոշման մեջ փոփոխություն կատարել և համապատասխան ճանապարհներին երթևեկության տեխնիկական միջոցներով վերահսկելու մասին վկայող ճանապարհային նշաններ տեղադրել,և անգամ հայտնում է, որ չի պատրաստվում այն կատարել:

Տվյալ պարագայում, ՀՀ օրենսդիր մարմնում տրված խոստումը չպետք է մնա անհետևանք, այն պետք է կատարվի, քանի որ դա Կառավարության ներկայացուցչի պաշտոնական հայտաարարությունն է եղել ՀՀ Ազգային ժողովում:

Այսպիսով նաև կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին լինել հետևողական Կառավարության ներկայացուցիչների կողմից այստեղ հնչեցվող բոլոր հայտարարություններին և նրանց պարտավորեցնել դրանք ի կատար ածել”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ