26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է. Դավիթ Հարությունյանը` Արման Մելիքյանին

ՀՀ  նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյան ի հայտարարության մեջ հնչած մեղադրանքը, մասնավորապես նշելով.

“ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հնչեցրած  “թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա և կաշառք առաջարկում” հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հայտարարություն:

Եթե թեկնածուն իր տրամադրության տակ իսկապես ունի հստակ փաստեր, ապա իրավաչափ է, որ սահմանված կարգով դիմի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է:

Նման երևույթների վերաբերյալ ՀՀ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է”:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ