Չեբուրաշկան եւ Դավիթաշենի “ռեյտինգը”
“Չեմ կարծում, որ խելամիտ մարդը կարող է ասել, որ սա պատրաստված ելույթ էր: Այն պարզապես ինքնաբուխ ցանկություն էր` մարդը պարզապես ուզում էր արտահայտվել եւ արտահայտվեց”:
Այսպես մեկնաբանեց ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը` Դավիթաշենում նախագահի քարոզարշավի ժամանակ հայտնի Չեբուրուշկայի ելույթը: Արթուր Գեւորգյանի խոսքով` դա փաստում է, որ այդ հանդիպումների ելույթները կազմակերպված չեն լինում եւ մարդիկ նմանատիպ հավաքներին ընտրված չեն լինում:
Այն դիտարկմանը, որ Դավիթաշենն սկսել են ավելի շատ ճանաչել Չեբուրաշկայով, նախկին թաղապետը ժպտաց եւ ասաց` հումորով է վերաբերում: