Թալանել են խեղդամահ արված ուսուցչուհու տունը. Ժողովուրդ
2012 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում խեղդամահ անելով սպանել էին Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին: Դեպքից անցել է 6 ամիս: Թերթը նկատում է, որ սպանությունը դեռեւս բացահայտված չէ:
Ավելին, սպանությունից 4 ամիս անց` նոյեմբերի 21-ին հանցագործները թալանել են Լուսինեի բնակարանը: Խեղդամահ արված ուսուցչուհու քույրը` Մարի Ղազարյանը, թերթին պատմել է, որ “բնակարանից տարել են ամեն ինչ: Չեմ կասկածում, որ սա նույն մարդու ձեռքի գործը կլինի”,-ասել է Մարի Ղազարյանը: Նրա փոխանցմամբ` հարազատներն այս օրերին վախով են բացում սպանվածի բնակարանի լուրը: