04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Գազարը սպանում է մանրէները

Գազարը, որպես բուսական ծագում ունեցող մթերք, առաջին հերթին աչքի է ընկնում կարոտինի մեծ պարունակությամբ, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի։ Գազարի հյութի մեջ այն 4 անգամ ավելի շատ է, քան պոմիդորի եւ ծիրանի հյութերում։

Օգտակար է իմանալ, որ գազարի մեջ պարունակվող կարոտինը օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում, եթե գազարի հյութին բուսական յուղ ավելացվի։ Բանջարեղենի մյուս տեսակներից գազարը շահեկանորեն առանձնանում է նաեւ կալիումի մեծ պարունակությամբ։ Իսկ կալիումը խիստ անհրաժեշտ է սրտի անոթների եւ երիկամների հիվանդությունների դեպքում։

Համեմատաբար վերջերս բացահայտվել է գազարի բուժական եւս մեկ հատկանիշ, գազարը մանրէասպան հատկանիշով չի զիջում սոխին ու սխտորին: Թարմ գազարը հաճախ օգտագործելու պարագայում բերանի խոռոչի մանրէները զգալիորեն նվազում են։

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ