26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում չընտրեցին, հաղթեց դրսում /վիդեո/

Նորահայտ երգչուհի Անահիտ Սահակյանը ՛՛Երգող Կոստա Բրավա՛՛ իսպանական ամենամյա մրցույթի հայկական ՛՛ձայնը միջազգային մրցույթում գրավել է 1-ին տեղը: Այսօր երգչուհին իր տպավորությունների մասին պատմեց լրագրողներին: ՛՛Շատ հետաքրքրիր էր ու արդար՛՛,-ասաց Անահիտը:

Երգչուհին բավական շատ է պատրաստվել, սակայն իր մրցույթից օրեր առաջ ձայնը խզվել է: ՛՛Ապրումներից, լարումներից զգացի, որ կոկորդս ցավում է: Շատ էի լարվել, քանի որ այդքան աշխատել էի, հաջորդ առավոտյան արդեն լավ էի զգում ինձ և գնացի փորձերի՛՛,-ասաց նա: Երգչուհու լարվածությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցույթներին:

՛՛Ժյուրին այնքան լավն էր, որ լարվածությունս անցավ: Մրցանակը հանձնելիս ժյուրին ասաց, որ տարիքի համեմատ լավն է ձայնը, շատ գրագետ աշխատանք է տարվել՛՛,-պատմեց Անահիտը:

՛՛Անի Քոչար՛՛ փրոդաքշնի տնօրեն Անի Քոչարը նշեց, որ այս մրցույթի նպատակն է Արևմտյան ու Արևելյան Եվրոպաներին ներգրավել, անհատ կատարողներին հնարավորություն տալ դրսևորվելու, նոր տաղանդներ բացահայտելու: Նա նաև նշեց, որ Անահիտը Հայաստանում մի շարք մրցույթների մասնակցել է, սակայն “արդար չեն քննել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ