27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նման դեպքերը դեռ շարունակվելու են. ազգագրագետ

՛՛Սպանության փորձը նախագահի թեկնածուի դեմ տեղի ուենցավ այն պատճառով, որ մեր անկախ Հայաստանի պատմությունը հարուստ է բռնություններով, և մենք համակերպվել ենք: Մենք վարժվել ենք, որ մեր կյանքի կարևորագույն իրադարձությունները պետք է ուղղորդվեն նման դեպքերով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա կարծիքով՝ նմանատիպ դեպքերին նպաստում է նաև այն, որ կատարված սպանությունների բացարձակ մեծամասնությունը չի ստացել իրավական լուծում, չի բացահայտվել: ՛՛Շատ մեծ վստահություն չկա, որ այս գործն էլ կբացահայտվի՛՛,-նշեց նա:

Խառատյանը ցավում է, որ հասարակությանը շատ ավելի զարմացրեց այն, թե ինչու է մահափորձը կատարվել հենց Պարույր Հայրիկյանի դեմ, ում ընկալում են որպես խաղաղ ու հանգիստ մարդ: ՛՛Այս կերպարի ընտրությունը հասարակության մեջ դրական է, և եթե ներսից է պատվերը, ավելի շատ տագնապ ու վախ կարող է առաջացնել հասարակության մոտ: Սրա պատճառով էլ պետք է ավելի շուտ բացահայտվի գործը՛՛,-կարծում է ազգագրագետը:

Ազգագրագետը վստահ է, որ նման երևույթները շարունակվելու են : ՛՛Սա տագնապ է առաջացրել ու երևի իզուր չէ այդ տագնապը”,- եզրափակեց Հրանուշ Խառատյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ