25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոմայգում հավաքվում, մաքուր օդ են շնչում, իրենց հետաքրքրություններով կիսվում. ոստիկանությունը Կոմայգում անելիք չունի՞

Ոստիկանությունը Կոմայգում անելիք չունի: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը:

Ինչպես մեր զրույցից պարզ դարձավ, ոստիկանությունում կարծում են, որ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվողԿոմիտասի անվան մանկական զբոսայգում հավաքվող տրանսսեքսուալներն ու նույնասեռականները այնտեղ հավաքվում, պարզապես մաքուր օդ են շնչում եւ “իրենց հետաքրքրություններով կիսվում”:

Ոստիկանութնունը տվյալ տարածքում, որը համարվում է տրանսսեքսուալ եւ նույնասեռական մարմնավաճառների հավաքատեղի ի ՞նչ պրոֆիլակտիկ միջոցառումներ է իրականացնում:  Կոմայգին գտնվո ՞ւմ է  ձեր հսկողության տակ:

-Ի նկատի ունեք Կոմայգում հավաքվող համասեռամոլներին, ինչպես հասկացա: Նրանց կողմից մարմնավաճառության ծառայություն մատուցելու փաստեր մեզ մոտ չեն արձանագրվել, ինչ վերաբերվում է նրանց հավաքվելուն`  իրենց իրավունքն է, հավաքվում են: Կոմայգին այնքանով է գտնվում ոստիկանության տեսադաշտում, որ այնտեղ շրջագայում են ոստիկանության վերակարգերը, ուղղակի այգում հասարակական կարգ ապահովելու համար:

Իսկ հավաքվում, ի ՞նչ են անում,  ուղղակի այգում  նստում, մաքուր օ՞դ են շնչում:

-Մաքուր օդ են շնչում, իրենց հետաքրքրություններով են կիսվում: Ուրիշ ի՞նչ են անում,  հո՞ այգում չեն ծավալում իրենց գործունեությունը: Եթե ուզում եք իմանալ, դա իրենց  իրավունքն է, նրանք իրագործում են: Նրանց վերաբերյալ կոնկրետ մեր վարչության կողմից ոչ մի բան չի արվում:

Այսինքն, կանացի հագուստներով մարմնավաճառի ծառայություններ մատուցե՞լն է իրենց իրավունքը:

– Նրանք մարմնավաճառ չեն այնքանով, որքանով, որ  չեն բռնվել մարմնավաճառություն կատարելու պահին: Մարդը մարմնավաճառ դառնում է այն պահին, երբ  պատասխանատվության է ենթարկվում մարմնավաճառության համար, այսինքն, ապացուցվում է նրա կողմից շահ ստանալու նպատակով  սեռական ծառայություն մատուցելը: Այդ անձանց կողմից նման փաստեր  դեռեւս չեն արձանագրվել:

Գիտեք, մարմնավաճառությունը ինքնին շատ  դժվար ապացուցվող իրավախախտում է, որովհետեւ այստեղ չկա տուժող: Մարմնավաճառը եւ նրա ծառայությունից օգտվողը տուժող չեն, երկուսին էլ ձեռնտու է, այստեղ տուժողը հասարակությունն է եւ այդ առումով դժվար է մարմնավաճառությունն ապացուցել: Ինչ վերաբերվում է կանացի շոր հագնելուն,  իրենց  անձնական գործն է, որոշ մասնագետներ նույնիսկ դա բացատրում են գենետիկ  շեղումներով, ոմանք դա համարում են հիվանդություն:

Փստորեն, ստացվում  է, որ ոստիկանությունը Կոմայգում անելիք չունի՞:

-Ոչ: Արվամոլության հոդվածը վաղուց հանված է Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերից:

Ի՞նչ եք կարծում,  այնտեղ հավաքվողները նաեւ այդ երեւույթը  չե՞ն տարածում :

-Եթե  խոսքը վերաբերվում է իմ անձնական կարծիքին, բնականաբար, դա շատ հակահասարակական երեւույթ է, իմ կարծիքով, ավելի վատ,  քան մարմնավաճառությունը: Էլ  չեմ ասում Կոմայգում նրանց  հավաքվելու փաստը: Այգին  նախատեսված է մեր երեխաների, մեր ծերերի հանգստի համար: Ինչ վերաբերվում է  նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու հարցին, կրկնում եմ, մեր կողմից նման փաստեր չեն արձանագրվել:

Իսկ հասարակության  շահի տեսանկյունից արդյո՞ք Կոմայգին, այսպես ասած,  “սեփականաշնորհելը” որոշակի խումբ մարդկանց կողմից  խնդիր չի առաջացնում: Չէ՞  որ այգին հանրային տարածք է եւ բոլորինն է:

-Դա բնականաբար, օրենսդրի եւ  հասարակության առօրյա խնդիրը պետք է լինի: Ոստիկանությունը պատրաստ է իր առաջ դրած  ցանկացած խնդիր իրագործել պատշաճ մակարդակով: Եթե օրենսդիրը հնարավորություն կընձեռի նրանց նկատմամբ  որեէ աշխատանքներ իրականացնել, նկատի ունեմ Վարչական իրավախախտումների կամ Քրեական օրենսգրիք սահմաններում, ոստիկանությունը պատրաստ է  իր առջեւ ծառացած խնդիրը լուծելու:

Բայց հասարակությունը մշտապես բարձրացնում է այս խնդիրը :

-Այդ անձինք նույնպես համարվում են հասարակության անդամ: Ոստիկանության բաժին բերելու դեպում ի՞նչ պետք է նրան ներկայացվի որպես իրավախախտում: Ասենք` ի՞նչ իրավախախտում է կատարել: Կանացի  շոր հագնելը նրանց  իրավունքն է:

Շատ է խոսվում, որ Կոմայգում հավաքվող տրանսսեքսուալներին ու նույնասեռականներին  հովանավորում  են բարձրաստիճան պաշտոնյաներ: Գուցե սրանո՞վ  է պայմանավորված, որ ոստիկանությունը  քայլեր չի ձեռնարկում:

-Ես նման  տեղեկություն չունեմ: Ես չեմ լսել, որ նրանք հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Չեմ կարծում, թե  ոստիկանությունը այդ պատճառով քայլեր չձեռնարկի:

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ