23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խաչատուրովը մեկնել է Բելգիայի Թագավորություն

Հունվարի 21-ին Բրյուսել է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Բելգիայի Թագավորություն այցի նպատակն է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի նիստին, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Նիստի ժամանակ քննարկվելու են Աֆղանստանում տիրող քաղաքական և օպերատիվ իրավիճակը, անվտանգության ամրապնդման ուղղությամբ 2016թ. կոալիացիայի նպատակները, առաքելության հաջորդ փուլերի պլանավորման նկատառումներն ու սկզբունքները:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ