26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գազի գինը կցածրանա՞. նախարարը պարզաբանեց /վիդեո/

«Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար, այդ հնարավորությունը չփորձելը սխալ կլինի»,-այս մասին այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով՝ նախադրյալներ կան, որ գազի գինը կէժանանա, հակառակ դեպքում՝ չէինք դիմի Ռուսաստանին:

Հարցին, թե եթե մերժում ստանան Ռուսաստանից, արդյո՞ք կսկսեն համագործակցել Իրանի հետ՝ գազ ներկրելու հարցում, նախարարը պատասխանեց. «Դրանք բանակցությունների թեմաներ են: Երկուսն էլ մեր գործընկեր երկրներն են, Իրանից հիմա հանվում են որոշ պատժամիջոցներ և Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ