24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը Շուշան Պետրոսյանի չափ էլ չկա՞ր

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ‘’Հենարան’’ մամուլի ակումբում հայտարարեց, որ ԱԻՄ նախագահ, թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ  իրականացված մահափորձից հետո իշխանությունները շտապեցին հայտարարել, որ սա պետականության  դեմ ուղղված  հարված էր:

Նրա խոսքով` պետականության դեմ ուղղված հանցագործություն էր մարտի 1-ը, իսկ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն` հոկտեմբերի 27-ը, երբ գնդակահարվեցին իսկապես ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները, իսկ սա, Վարդան Սեդրակյանի խոսքով, հարված է զուտ նախագահական ընտրական գործընթացին:

Ինչ վերաբերվում է հայտարարություններին, թե Պարույր Հայրիկյանը պետականության խորհրդանիշ է, էպոսագետն ասաց.’’ Հարց է առաջանում, բա ինչպե՞ս պատահեց, որ նա անտեսված էր պետության կողմից, այսինքն, ինքը սենց հուշարձանի պես բան էր, հա ՞, թեկուզ մի պատգամավորական մանդատի էլ չէր արժանի, Շուշան Պետրոսյանի չափ էլ չկա՞ր:

Վարդան Սեդրակյանը հայտարարեց, թե Հայրիկյանի դեմ ուղղված կրակոցները խափանեցին առնվազն երկու թեկնածուի ծրագրեր` գործող նախագահինը եւ հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանինը:

Նրա խոսքով, տարբեր հանրապետականներ հայտարարություններ էին անում, թե մեր առաջնորդը ֆավորիտ է, էս շտանգան մենք ենք բարձրացնելու, Աշոտյանը քաղաքական դաշտը նույնիսկ Պորտուգալիայի հավաքականի հետ համեմատեց, իսկ այժմ, ըստ նրա` ‘’իշխանությունների ծրագիրը քարուքանդ եղավ’’:

‘’Փոխվեց խաղի կանոնները եւ տրամաբանությունը` սկսած գործող նախագահից: Նա արդեն չի կարող ասել, որ ապահով Հայաստան է կառուցում, որովհետեւ ապահով ընտրություններ չի կարողանում իրականացնել’’,-հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

Ինչ վերաբերվում է Անդրիաս Ղուկասյանին, էպոսագետի խոսքով,  հացադուլը այս պայմաններում ծիծաղելի է դառնում.’’ Հիմա պետք է տասնչորս օր էլ հացադուլ անի, որ էլի գան լուսաբանեն կամ պիտի գնա տասչորս օր սնվի` ուժ հավաքի, գա էլի հացադուլ անի’’:

Էպոսագետն ասաց նաեւ, որ այժմ  Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի կարող ‘’բարեւ տալով ման գալ, որովհետեւ կարող են ստիպել թիկնապահներով ման գա’’:

Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք  միջադեպը նպաստեց Հայրիկյանի ռեյտինգի բարձրացմանը, Վարդան Սեդրակյանն ասաց.’’Հայրիկյանն ասել է` ես հասկանում եմ, որ իմ վարկանիշը բարձրացավ, բայց ես պատկերացնում եմ, որ մարդու վրա կրակել են, եթե իմ վրա կրակեին, էդ պահին իմ վարկանաիշի համար խոսելը էդքան էական չէր լինի: Բացարձակապես նման բան գոյություն չունի, որ իր վարկանիշը բարձրացավ’’:

Ում էր ձեռնտու տեղի ունեցածը: Այս մասին թեկնածուն ասաց.

‘’Սա հաստատ իշխանությանը պետք չէր, իսկ թեկնածուները, եթե պետք լիներ, այդ ուժը չունեին որ անեին, ես բացառում եմ նաեւ կենցաղային խնդիրները, էդ մարդը քաշված , խելոք ապրում էր: Ես մեկնաբանեցի` արտաքին ուժեր, բայց երկու տեսակի արտաքին ուժեր` նախագահական քարոզարշավից դուրս, որոնք չեն մասնակցում ընտրություններին, այսինքն` կան հզոր կուսակցություններ, որոնք չեն մասնակցում եւ որոնց կարող էր դուր չգալ այս ամենը եւ ՀՀ սահմանից դուրս արտաքին ուժեր’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ