26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հրաժարական պահանջողները ուզում են կրկնել «Էլեկտրիկ Երևանի» սցենարը

Henaran.am տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական ակտիվիստների մի մեծ խումբ առաջիկայում մտադիր է ստորագրահավաք կազմակերպել՝ պահանջելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության հրաժարականը: Ակտիվիստները մտադիր են նաև լայնածավալ ակցիաների շարք սկսել և գործողությունները տանել «Էլեկտրիկ Երևանի» սցենարով:

Նկատենք, որ ակտիվիստների զայրույթը պայմանավորված է նախորդ ամսվա գազի աննախադեպ բարձր վճարով: ԶԼՄ-ներից մի քանիսն անգամ անդրադարձան այս թեմային՝ ներկայացնելով փաստեր, թե ինչպես են բնակիչները բողոքում, որ գազի վարձավճարի հաշվարկ այնպես է կատարվել, որ արդյունքում գումարը գերազանցել է բոլոր սպասելիքները, երբ նախորդ տարիներին բնակիչները սպառել են միևնույն ծավալով գազ: Ակտիվիստները պահանջում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության հրաժարականը և նոր ղեկավարության նշանակում, որոնք էլ կիջեցնեն գազի գինը, ինչը տրամաբանական է ռուբլու արժեզրկման պայմաններում: Սրանով երիտասարդները մտադիր են վերջ դնել «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից կամայական վերաբերմունքին և ամենաթողությանը, որը դեռևս համբերատարությամբ տանում են ՀՀ քաղաքացիները:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում խոշոր գազ սպառողները ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց վճարում են 270 դոլար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 65 դոլար: Բնակիչ բաժանորդները ՀՀ-ում վճարում են 320 դոլար, Ռուսաստանում՝ 110 դոլար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ