Չգիտես՝ որտեղի՞ց սկսել․ թուղթ ու գրիչ վերցրու
Յուրաքանչյուր մարդու կյանքում պահ է գալիս, երբ ամեն ինչ վատ է, ու թվում է՝ լավ լինելու հույս չկա։ Չգիտես որտեղից սկսել ու ինչ անել, սկսում ես հուսահատվել։ Հենց նման րոպեների համար գրողներ Էսթեր եւ Ջերրի Հինկսերը հայտնաբերել են «Ուշադրության անիվ» մեթոդը։
Վերցրեք թուղթ ու գրիչ, մեծ շրջանակ նկարեք, իսկ դա կենտրոնում՝ փոքրիկ։ Դրանից հետո հանգիստ նստեք, թուլացեք ու ուշադիր նայեք փոքր շրջանակին։ Հետո փակեք աչքերն ու մտածեք, ուշադրությունը ուղղեք այն իրադարձություններին, որոնք ձեր մեջ բացասական էմոցիաներ են առաջացրել։ Հստակեցրեք, թե ինչ չեք ուզում։ Դրանից հետո ասեք՝ ես վստահ գիտեմ, թե ինչ չեմ ուզում։ Հիմա էլ փակեք աչքերն ու հստակ հասկացեք, թե ինչ եք ուզում։ Գրեք ձեր ցանկությունը փոքր շրջանակի մեջտեղում։
Դրանից դուրս գրեք, թե ինչ եք ուզում, երբ դրան հասնեք, ինչ կզգաք, գրեք, թե ինչն է ձեր տրամադրությունը բարձրացնում, եւ այդ ամենը գրեք շրջանաձեւ, ժամի նման՝ 12 հատ։ Օրինակ, եթե շատ եք ցանկանում նիհարել, կենտրոնում գրեք դա, իսկ շրջանակից դւորս՝ մեծ շրջանակում, հերթով գրեք այն բոլոր բաները, որին կհասնեք, եթե նիհարեք՝ 12 հատ։ Այս մեթոդը բավականին արդյունավետ է, քանի որ գրելով այդ ամենը՝ դուք ավելի հստակ կպատկերացնեք ձեր նպատակն ու դրան հասնելուն ուղղված ձեր անելիքները։ Բացի այդ, երբ գրեք, կհասկանաք, որ ձեր ցանկությունը ռեալ է եւ այն հնարավոր է իրականացնել։