27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքագետը կատարվածը այնպիսի խոչընդոտ չի համարում, որը կազդի քարոզարշավի ընթացքի վրա

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խորհուրդ է տալիս այս իրավիճակում ոչ մեկին չզբաղվել սպեկուլյացիաներով և անուններ չտալ` ներսի, թե դրսի ուժերն են սրա հետևում կանգնած: Այդպես էլ նա մեկնաբանեց նախօրեին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը: 

Այս պահին Մարկարովը չի գտնում, որ Հայրիկյանի հետ կատարվածը կարելի է այնպիսի խոչընդոտ համարել, որպեսզի այն ազդի նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա: “Բարդ է փնտրել սև կատուն մութ սենյակում, հատկապես, երբ նա այնտեղ չէ: Ասել է թե` պետք է փնտրել, թե ում էր այս իրավիճակը ձեռնտու, բայց, կրկնում եմ, պետք չէ զբաղվել սպեկուլյացիաներով”:

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ համոզված է, որ այս քայլը շատ ճիշտ քաղաքական հաշվարկ էր, հաշվի առնելով Պարույր Հայրիկյանի անցած քաղաքական ուղին, միտված ներքաղաքական խաղաղ ընթացքը խաթարելուն:

“Բացի երեք թեկնածուներից՝ Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյանը,մնացածը  հավաքական խեղկատակներ են և բնականաբար իրենց վրա չէին կարող  կրակել ,քանի որ  խեղեկատակներից մեկին եթե  խփեն ապա այն կդառնար  պատմություն”,-նշեց Վարդան Դևրիկյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ