23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Միջազգային մամուլն արագ արձագանքում է հայաստանյան միջադեպին

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Առայժմ արեւմտյան վերլուծաբանները որեւէ եզրահանգում չեն ներկայացնում եւ չեն շտապում վերլուծել միջադեպի դրդապատճառները, փոխարենը` ներկայացնում են հայկական կայքերում տեղ գտած տեսակետները:

“Regnum” տեղեկատվական գործակալությունը, որն առաջիններից մեկն է արձագանքել միջադեպին, ընտրությունների հետաձգման հետ կապված ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքերը, ըստ որի` ամեն ինչ կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից եւ նրա որոշումից` շարունակել կամ չշարունակել նախընտրական քարոզարշավը:

Ռուսական “gazeta.ru”-ն ներկայացրել է մահափորձի մանրամասները, ինչպես նաեւ մի քանի տեսակետներ` միջադեպի վերաբերյալ:

Հայրիկյանին հիվանդանոցում տեսակցելուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել է. “Հայրիկյանի վրա հարձակումը ընտրությունների այս կարեւոր փուլում միայն քաղաքական ենթատեքստ ունի”,-գրում է թերթը:

Մեջբերվում է  նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ֆեյսբուքյան էջում հինգշաբթի երեկոյան կատարած գրառումը. “Հայրիկյանի վրա հարձակումը հարված էր պետության իշխանություններին եւ պետականությանը: Մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք հանցագործության բացահայտման համար”:

Թերթը նշում է, որ չնայած Հայրիկյանը ընտրություններին ֆավորիտ չի համարվում, սակայն փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները հնարավոր է, որ հետաձգվեն 2 շաբաթով: Նույն տեսակետն է հայտնում նաեւ “BBC”-ն:

Հովիկ Աբրահամյանի նույն մեջբերումն են անում արաբական “Al Jazeera”-ն եւ “DNAindia.com”-ը:

“The Washington Post”-ը  եւ “The Daily Star”-ը` հղում անելով  “Associated Press”-ին, մեջբերում են կատարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերը, ով Հայրիկյանի վրա մահափորձը նկարագրել է որպես “սադրանք ժողովրդավարական, ազատ եւ թափանցիկ ընտրությունների դեմ”: Պարբերականը նաեւ փոքրիկ անդրադարձ է կատարում Հայրիկյանի կենսագրությանը:

Մահափորձին են անդրադարձել նաեւ բազմաթիվ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում` “independentonline”-ը,”globalpost”-ը եւ այլն: Ռուսական “Վեստին” եզրակացրել է, որ Հայրիկյանն այն թեկնածուն չէ, որի ռեյտինգը խանգարեր ինչ-որ մեկին. “սա պարզապես ընտրությունները հետաձգելու միջոց էր”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ