06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն որեւէ ֆորմատով ընտրությունները հետաձգելու հարց չի քննարկել

ՀՀ ԿԸՀ-ում  քիչ առաջ ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը: ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ, քննարկվել են ԿԸՀ առաջիկա նիստի օրակարգի, ինչպես նաեւ ընտրական գործընթացի  տեղեկանքների հաստատման հետ կապված հարցեր:

Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորությանը` պայմանավորված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձով, ԿԸՀ խոսնակը Henaran.am-ին փոխանցեց, որ այս հարցի վերաբերյալ ԿԸՀ-ում որեւէ ֆորմատով քննարկում չի եղել եւ ԿԸՀ-ն առայժմ զերծ է մնում որեւէ մեկնաբանությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության հոդված 52-ը սահմանում է.’’ Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը’’։

Հավելենք, որ Պարույր Հայրիկյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս պահին նրան պատրաստում են վիրահատության:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ