26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի առնչությունը Հայրիկյանի մահափորձին

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը քաղաքական պատվեր է: ՛՛Անկախ վարկածներից, որ կառաջարկվեն քննիչների կողմից, ինչ ցուցումունքներ կտա տուժողը, ակներև փաստ է՝ սպառնում է մի գլոբալ քայլ՝ Հայրիկյանի առողջական վիճակից ելնելով՝ կարող է ընտրությունների օրը հետաձգվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը հավանական է համարում, որ փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները հետաձգվեն: ՛՛Դա որոշվելու է ԿԸՀ-ի կողմից՝ ելնելով Հայրիկյանի առողջական վիճակից՛՛,-նշեց Շաքարյանցը:

Վերջինս նկատեց, որ կան մարդիկ՝ և երկրի ներսում, և երկրից դուրս, որոնց ձեռնտու է, որ հետաձգվեն ընտրությունները: ՛՛Եվս տասնչորս օր հետաձգվի, եթե գումարենք, ստացվում է մարտի մեկ, կարելի է գնալ այդքան հեռու, բայց հետաքննության արդյունքները պետք  է հուշեն՛՛,-ընդգծեց Շաքարյանցը:

Նրա խոսքով՝ մահափորձի նպատակը չի եղել Պարույր Հայրիկյանին, որպես թեկնածու, հեռացնել ընտրական գործընթացներից: ՛՛Ընտրվել էր Հայրիկյանի մեծությունը, ոչ թե որպեսզի իրեն խանգարեն, այլ նպատակն է անպայման հասցնել ընտրությունների հետաձգման: Ընտրությունների էությունը չի փոխվում, չկա քաղաքական ազդակ՝  վերացնենք մրցակցին՛՛,-կարծում է նա:

Սերգեյ Շաքարյանցը հավելեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ դեպք էր, իսկ աշխարհի այլ երկրներում նման դեպքեր արձանագրվել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ