20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն

Հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է 34-305 հոդվածի հատկանիշներով:

Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ