15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Աշոտյանի բանջարաբոստանային արձագանքը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բացարձակ մտավախություն չունի իր “պաշտոնավարման եւ չպաշտոնավարման համար” եւ համոզված է, որ երկրի օրակարգում շատ ավելի կարեւոր հարցեր կան լուծելու, քան Արմեն Աշոտյանին աշխատանքի տեղավորելը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարարը:

Անդրադառնալով վերջին օրերին նախագահի կողմից թեւավոր դարձած արտահայտությանը (“որ խիարը թարս եք աճեցնում”-խմբ.), Աշոտյանը նշեց, թե իրենց ընդդիմախոսները ունեն տարբեր իրավունքներ, այդ թվում` անհամարժեք արձագանքելու բանջարաբոստանային բույսերի անվանումներին եւ դրանց շուրջ լուրջ քննարկումներ ծավալելուն:

“Դա խոսում է այն մասին, որ մեր ընդդիմախոսներն ունեն քաղաքական օրակարգի սպառման խնդիր”,-նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ