Հայերին ոչ մեկը չի հաղթելու. բողոք-աբսուրդ Իտալիայի դեսպանատան մոտ /ֆոտո,վիդեո/
Այսօր Իտալիայի դեսպանատան դիմաց հավաքվել էին մոտ տասը քաղաքացիներ, ովքեր մեղադրում էին Իտալիայի ֆուտբոլի հավաքականին` Հայաստանի նկատմամբ հաղթանակ տանելու մեջ: ‘Իտալիան անբարոյական հաղթանակ է տարել Հայաստանի նկատմամբ, և նա պետք է պատասխան տա դրա համար: Մենք պահանջում ենք, որ Իտալիան մեզ հետ խաղում այլևս երբեք չհաղթի, ոչ թե չհաղթի, այլ պարտվի’,-Henaran.am-ին ասաց ‘Բարոյական հաղթանակների ազգային ծառայության’ անդամ Կարեն Հարությունյանը:
Ցուցարարների թվում էին նաև ‘Չենք լռելու’ կազմակերպության ներկայցուցիչները: Վերջիններիս խոսքով` ոչ միայն Իտալիան, այլ ոչ մի երկիր իրավունք չունի Հայաստանում հաղթանակ տանել հայերի նկատմամբ` անկախ նրանից, թե ինչպես են հանդես գալիս մեր ֆուտբոլիստները:
Մասնակիցները մի քանի այլ պահանջ ևս ունեին: Օրինակ` նրանց առաջարկով Հայաստանում պետք է արգելվի պիցցայի վաճառքը, հայերը պետք է սնվեն միայն ազգային կերակուրներով:
Կիսահումորային այս բողոքը անցորդների մոտ ուղղակի խինդ ու ծիծաղ, տարակուսանք էր առաջացնում: Նրանք ցուցարարներից պահանջեցին ոչ թե նման ծաղրական պահանջներով հանդես գալ, այլ նման բողոքներ կազմակերպել` հօգուտ հասարակության, սիրիահայերի և մի շարք այլ խնդիրների լուծման համար:
Ակցիայի մյուս մանրամասներն ու ցուցարարների այլ պահանջները` տեսանյութում: