01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Եկեղեցին` “Չենք լռելու”-ին

Սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը լուրջ չի վերաբերում ”Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությանն ու նրանց արած հայտարարություններին:  Henaran.am-ի հետ զրույցում Տեր հայրն ասաց.

“”Չենք լռելու” կազմակերպությունն, անկեղծ ասած, ինձ համար վաղուց արդեն կորցրել է իր հետաքրքրությունը, ես որևէ կերպ չեմ ուզի մեկնաբանել իրենց հայտարարությունները, քանի որ իրենց գրեթե բոլոր հայտարարություններն էլ անպատասխանատու են”: 

Իսկ հարցին, թե ինչու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի պատասխանում նախաձեռնության մեղադրանքներին, քահանան պատասխանեց. ”Բազմաթիվ անգամներ պատասխանել է, կարիք չկա ամեն անգամ նույն բանին պատասխանելու և կրկնվելու”:

Նշենք, որ այսօր ”Չենք լռելու”-ն հերթական անգամ հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում սփյուռքահայերին զերծ մնալ սարերում վանքերի հետ գործ չունեցող Կաթողիկոսին գումար հանգանակելուց՝ դրա փոխարեն ուղղելով այն առավել կարևոր ուղղություններով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ