26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը հրապարակ դուրս գալուց առաջ

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հավատում է, որ ՀԱԿ-ը կարող է վերակենդանանալ: Սակայն վերակազմավորման համար պետք չէ անպայման սպասել մարտ 1-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին:

”Ի՞նչի մարտի 1-ից, հիմա էլ վերակազմավորվում է: Խնդիրը վերակազմավորման մեջ չէ, խնդիրը համակարգային գործընթացների մեջ է, որ մենք փորձում ենք ՀԱԿ-ի ներսում վերակազմավորել, մարտի 1-ից կախված չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը:

ՀԱԿ-ի նպատակն, ինչպես նախկինում, հիմա ևս երկրում սահմանադրական կարգի հաստատումն է, և Մակեյանի խոսքով` այդ նպատակը պետք է իրական դարձնել: ”ՀԱԿ-ը դեռևս մնալով համակարգային ընդդիմություն` լրջագույն դերակատարում պետք է ունենա, բայց դրանից առաջ ՀԱԿ-ը պետք է վերափոխվի, իր ներսում եղած խնդիրները պետք է վերանայի, լուծի, այնուհետև նորից դուրս գա հրապարակ”,-կարծում է Մակեյանը: 

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` կուսակցության վերածվելուն, ապա Մակեյանը նկատեց, որ այդ խնդիրը մշտապես վերջին տարիներին եղել է: ”Ժողովրդավարական հայրենիքը” դեմ է դրան, քանի որ շատ բարդ է տարբեր գաղափարախոսության ուժերը մեկ կուսակցության մեջ միավորել: ‘

‘Եթե Հայաստանում այնպիսի քաղաքակիրթ պայմաններ լինեն, որ ֆրակցիոնիզմը ընդունվի, հնարավոր է, բայց տեսաք` մեր կուսակցության բարեփոխման ծրագիրը, որ ուզում էինք ներկայացնել, ինչ դիմադրության հանդիպեց ՀԱԿ-ում, այն էլ, որ հեռու էր ֆրակցիոնիզմից”,-ասաց Մակեյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ