Ամանորին ընդառաջ՝ գյումրեցի կինը փող է տպել
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ռիժկովի փողոցում գտնվող դեղատնից, կեղծ փողեր պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մարիա Գ.-ին, ով նշված դեղատանն իրացրել էր 20.000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ թղթադրամ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Խուզարկությամբ Մարիա Գ.-ի ներքնաշորից հայտնաբերվել է 20.000 դրամ անվանական արժեքով (տարբեր սերիայի և համարների) ևս 19 կեղծ թղթադրամ:
Մարիա Գ.-ն հայտարարել է, որ թղթադրամները պատրաստել է իր աշխատանքի վայրում գտնվող գունավոր տպիչի միջոցով՝ իրացնելու նպատակով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 202 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մարիա Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: