24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գարնանը տավարի միսը կթանկանա

‘’Գարնանը հենց խոտը բարձրանա, մորթը կկանգնի ու մսի գինը կտրուկ կթանկանա’’,-այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման կանխատեսում է արել ‘’Ագրարագյուղացիական միավորում’’ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով, անասնակերի պակասի հետեւանքով այսօր հանրապետությունում անասունների զանգվածային մորթ է իրականացվում եւ տավարի մսի գինն անկում է ապրել: Անասնակերի մեկ պարկը վաճառվում է 2500-3000 դրամով, ինչը, ըստ Հրաչ Բերբերյանի,  երկու անգամ թանկ է նախորդ տարվա գնից:

Հրաչ Բերբերյանն անդրադարձել է նաեւ կառավարության կողմից սուբսիդավորվող դիզվառելիքի եւ պարարտանյութի վերաբերյալ հարցին` նշելով, որ պարարտանյութի քանակը կբավարարի գյուղացուն: Բերբերյանն ասաց, որ  պարարտանյութը գյուղացուն կվաճառվի 6 հազար, իսկ դիզվառելիքը` 350 դրամով. ‘’Հանկարծ գյուղապետերը չփորձեն 6 հազարից ավելի գումար վերցնել մեկ տոպրակ պարարտանյութի համար’’:

Բերբերյանը տեղեկացրեց նաեւ, որ կառավարությունը դիզվառելիքի եւ պարարտանյութի մատակարարման համար տենդեր է հայտարարել:

Հրաչ Բերբերյանը մտահոգություն հայտնեց` հանրապետությունում ցեցի խնդիր է առաջացել եւ պետք է լուրջ միջոցառումներ իրականացնել:

’’Ագրարագյուղացիական միավորում’’ ՀԿ նախագահի կարծիքով, այս գյուղատնտեսական տարին հաջող կլինի` ջրի խնդիր չի առաջանա, լավ պայմաններ կան հացազգիների մշակման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ