27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի նոր “տեխնոլոգիաները” . Չորրորդ ինքնիշխանություն

Թերթը նկատում է, որ ՀՀ նախագահի այս ընտրությունները նախորդից տարբերվում են նաև նրանով, որ նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուի ձայների ապահովումը նախևառաջ դրված էր մեծամասնականով ընտրված պատգամավորների վրա, իսկ նրանք, ինչպես հայտնի է, քրեածին-օլիգարխիկ կենսագրություն ունեին:

Այս ընտրարշավին, սակայն, Սերժ Սարգսյանի թիմը օլիգարխներին միտումնավոր մեկուսացրել է` ցանկանալով պատրանք ստեդծել, թե իբր կրիմինալն ու օլիգարխիան տարանջատված է գործող վարչախմբից:

Թերթի տեղեկություններով` Երևանից դուրս ձայներ ապահովելու հանձնարարականները տրված են մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին, ասել է թե` պետական համակարգում պաշտոն զբաղեցնող չինովնիկներին: Իսկ սա նշանակում է, որ հիմա կեղծելու են նաև “օրինական ընթացակարգերով”:

“Ի դեպ, ՀՀԿ-ն այս անգամ նախընտրական շտաբ բացելու համար գումարներ չի տրամադրում. անգամ էլեկտրաէներգիայի և ընթացիկ ծախսերի համար բյուջե չի տրամադրել, այդ ծախսերը պետք է հոգան տեղական իշխանիկները:

Փոխարենը` ՀՀԿ շտաբների պատասխանատուները զանգահարում են հատկապես դպրոցների մանկավարժների բնակարաններ և ներկայանալով իբրև սոցհարցում կատարողներ, փորձում են ճշտել, թե մանկավարժները ճշգրտորե՞ն են կատարում վերևից իջեցված` Սերժ Սարգսյանին ընտրելու հրահանգը:

Եթե տվյալ հեռախոսահամարից այլ թեկնածուի անուն կամ չկողմնորոշված լինելու կարծիք է հնչում, մյուս օրը դպրոցի տնօրենը իր մոտ է հրավիրում տվյալ ուսուցչին և նրա առջև դնում հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:

Թերթը նշում է, որ ՀՀԿ-ական ակտիվիստները “ընտրատեխնոլոգիայի” մեկ այլ հնարք էլ են բանեցնում: Երբ վարչական որևէ աշխատողից պահանջում են Սերժ Սարգսյանի համակիրների ցուցակ, ՀՀԿ շտաբի աշխատակիցները իրենց ծանոթներին օգնելու նպատակով, համակիրների ցուցակ են տրամադրում` արտագրելու համար”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ