24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամանորին համապատասխան․ հավը գարեջրով

Բաղադրությունը՝

2.5 կգ հավ,
1 թեյի գդալ սև պղպեղ,
1 թեյի գդալ համեմ,
աղ,
0,5 լ գարեջուր,
4 հատ թթու խնձոր:

Պատրաստման եղանակը՝

  1. Հավը ներսից և դրսից ծածկել պղպեղի, աղի ու համեմի խառնուրդով:
  2. Խնձորները բաժանել 4-6 մասերի, հեռացնել կորիզները և դրանցով լցոնել հավը: Որպեսզի պատրաստման ընթացքում խնձորները չթափվեն, բարակ փայտիկներով ամրացնել հավի փորը:
  3. Լցոնված հավը փորով դեպի վերև դնել տապակի մեջ։ Տապակը լցնել գարեջրով, փակել կափարիչով և տեղադրել ջեռոց։Ջեռոցում եփել 180-190 աստիճանի տակ մեկ ժամ:
  4. Մեկ ժամից հավի դիրքը փոխել և թողնել ևս մեկ ժամ: Ապա վերցնել տապակի կափարիչն ու թողնել հավը ջեռոցում ևս կես ժամ, որպեսզի լավ կարմրի։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ