21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդները մեծարեցին որդեկորույս մայրերին

Հունվարի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և “Երիտասարդ  համալսարանականների միավորում” ՀԿ-ն կազմակերպել էին զոհված ազատամարտիկների մայրերին նվիրված մեծարման ցերեկույթ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նախ շնորհավորեց ներկաներին ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի առթիվ, այնուհետև իր շնորհակալական խոսքն ուղղեց զոհված ազատամարտիկների մայրերին։ Ես խոնարհվում եմ այն մայրերի առաջ, ում զավակների կյանքի շնորհիվ կարողացանք գրանցել հաղթանակներ և այսօր արդեն խոսում ենք մեր ապահով սահմանների մասին:

Մենք գիտենք, որ ինչ էլ անենք, չենք կարող ձեր կորուստը լրացնել, սակայն նման միջոցառումների միջոցով ցանկանում ենք մեր շնորհակալությունն ասել ձեզ։ Այսօր տոնում ենք ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակը, և մեր հաղթանակած բանակի ակունքներում կանգնած են ձեր զավակները՚”- նշեց Կարեն Ավագյանը:

“Երիտասարդ  համալսարանականների միավորում” ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանն ընդգծեց, որ այսօրվա երիտասարդության խնդիրն է հիշել, մեծարել այն ազատամարտիկներին, ովքեր թողեցին լսարանը, հեշտ կյանքն ու իրենց նվիրեցին Արցախի ազատագրման սուրբ գործին։

Դուշման Վարդանի մայրը` տիկին Զարուհին, շնորհակալություն հայտնելով մշտական ուշադրության համար, նշեց, որ իրենց ցավը մեծ է, բայց այդ ցավի հետ միասին կարողանում են ոտքի են կանգնել։ ՙՄեր որդիներից շատերը ժառանգներ չունեցան, նրանք իրենց կյանքն են զոհել, որ ապրեք դուք։ Դուք այսօր մեր հույսն ու հավատն եք, մեր ապագան, մեր որդիների ժառանգները՚,- ասաց տիկին Զարուհին։ 

Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր: Զոհված ազատամարտիկների մայրերին տրվեցին նաև նվերներ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ