27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարը տեղյակ է իր պաշտոնանկության մասին լուրերից

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տեղյակ է իր պաշտոնանկության մասին տարածված տեղեկություններին: Henaran.am-ի հետ զրույցում նախարարը ժպիտով խոսեց այդ մասին, նշելով, որ լուրջ չի վերաբերում նման լուրերին:

Հիշեցնենք, վերջերս մամուլը գրեց, որ նախագահական ընտրություններից հետո նախարարին պաշտոնանկություն է սպասվում: Այս խոսակցությունների առիթը 2012 թվականի մարզիկների լավագույն տասնյակի ընտրությունն էր եւ դրա շուրջ ծավալված քննադատության ալիքը:

Լավագույն մարզական տասնյակի մասին խոսելով` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ սպորտը ղեկավարող մարդիկ ուղղակի խայտառակում են այն: Նախարարին խնդրեցինք մեկնաբանել նաև այս հայտարարությունը, սակայն վերջինս դրան ծանոթ չէր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ