09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդական պալատի փոխարեն՝ բազալտի հանքավա՞ յր

 ՛՛Մշակույթը կուտակման արդյունք է, կուտակելով, արարելով է ստեղծվում ազգի մշակույթը, բայց որևէ քար հանել նշանակում է հանել ամբողջ հիմքերը, պետք է այսպես մտածեն քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այս այսպես սկսեց Երիտասարդական պալատի կառույցի հեղինակ, վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ շենքի սեփականատերը ՛՛Ավանգարդ մոթորս՛՛ ընկերության սեփականատեր Էդիկ Ավետիսյանն է, ով խոստացել էր հյուրանոց կառուցել, սակայն այժմ այդ տարածքում բազալտի հանքավայր է գործում:

՛՛Քանդելու հիմնական պատճառն այն էր, որ ասում էին՝ վթարային է, բայց նույն վիճակում է նաև Մայր Աթոռը, պետք է քանդե՞նք ինչ է, պիտի վերանորոգենք, քանդելով չի՛՛,-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ երիտասարդական պալատի ճակատագիրն անհայտ է, իսկ զարմանալին հանրության համբերությունն է: ՛՛Հիմա այնտեղ բազալտի շահագործման արդյունաբերություն է, քաղաքի կենտրոնում ստեղծվել է հանքավայր, քաղաքն ինչ է՞, պահպանության կարիք չունի՞ ՛՛,-վրդովված նշեց ճարտարապետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ