28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մետրոպոլիտենին կտրամադրվի լրացուցիչ 107 մլն դրամ

Կառավարության որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրվի ավելի քան 107 մլն դրամ՝ ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար:

Այսօր՝դեկտեմբերի 24-ին հրավիրված  նիստին ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ  յուրաքանչյուր տարի Մետրոպոլիտենին կառավարությունը հատկացնում է ավելի քան 2 մլրդ դրամ, որից ավելի քան 184 մլն . դրամն ուղղել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 585 մլն դրամը՝  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով Ընկերությանը տրամադրված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը:

«Վարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարներից տնտեսվել է 107 մլն դրամ, իսկ գործառնական գործունեության արդյունքում առաջացել է լրացուցիչ ֆինանսական ճեղքվածք, որի ծածկմանն էլ պետք է ուղղվի այս գումարը»,-ընդգծեց Պավել Սաֆարյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ