28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվկան ծառայությունը:

Խորհուրդը լսել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի 2016 թվականի բյուջեի նախագիծը:

Խորհրդի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, մասնավորապես նշել է. «Ուժեղ սերնդի, հզոր հայրենիքի ստեղծումը կախված է ազգը կրթող մանկավարժներից: Կրթական միջավայրն է ձեւավորում հասարակությանը եւ ուղղորդում նրան»:

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանն այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ