Առաջատարը Րաֆֆի՞ն է
2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների օնլայն քվեարկության համար ստեղծված www.elect.am կայքն արդեն հայտնվել է մի շարք քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Կայքում քվեարկությունների թիվն օրեցօր ավելանում է եւ արդեն հասել է մոտ 3800-ի:
Այս պահի դրությամբ առաջին տեղում 1104 ձայնով (31.75%) “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Երկրորդ տեղում 1042 ձայնով (29.97%) էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը 602 ձայնով (17.31%) ընդամենը երրորդ հորիզոնականում է:
Ձայների առավել քիչ քանակություն ստացել են նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը:
Ինչպես հայտնեց կայքի ադմինիստրացինան, վերջին օրերին եղել են օնլայն քվեարկության արդյունքների խեղաթյուրման մի քանի փորձեր, բայց դրանք բոլորը հայտնաբերվել եւ վերացվել են:
Կայքի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում բոլոր քվեարկողներին իրենց ակտիվության համար եւ կոչ է անում չդիմել նմանատիպ քայլերի եւ չվարկաբեկել թեկնածուների բարի համբավը: Elect.am կայքի մասնագետները տեղեկացնում են նաեւ, որ կայքում հնարավոր է քվեարկել ընդամենը մեկ անգամ միայն ՀՀ տարածքում գործող IP հասցեներից: