Կերուխումով էլ կարելի է պահանջ ներկայացնել, հաց չուտելով չես զարմացնի. Արամ Հարությունյան
‘’ Ես փետրվարի 8-ին ժամը հինգին հանում եմ թեկնածությունս` մի օր առաջ նստում ԿԸՀ դիմաց` համարեք դա հացադուլ կամ ֆուրշետ’’,-այսօր ‘’Հենարան մամուլի ակումբում հայտարարել է ‘’Ազգային Համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը` շարունակելով պնդել Սերժ Սարգսյանին ցուցակում միայնակ թողնելու կոչը:
Խոսելով ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանի հացադուլից, նա ասել է, որ Անդրիաս Ղուկասյանին լավ է վերաբերվում, բայց, նա, ըստ Արամ Հարությունյանի, որեւէ պահանջ չի ներկայացնում:
Արամ Հարությունյանի խոսքով, այսօր ազգի կեսը կիսաքաղց է եւ հաց չուտելով ոչ մեկի չես զարմացնի, այնպես որ, կերուխումով էլ կարելի է պահանջներ ներկայացնել:
Բանախոսը հիշեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը եւ հայտարարեց.’’Հիշում ե՞ք , նրա պահանջներից մեկն էլ Հայաստան էր’’: