23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ-ն արդարադատության ոլորտում կխորացնի համագործակցությունն Իրանի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Սեյեդ Քազեմ Սաջադին կնպաստի հայ-իրանական առկա բարեկամական հարաբերությունների խորացմանը:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող  մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ