28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արա Գյուլերն ու Էրդողանը` հայտնի ծաղրանկարչի թիրախում /ֆոտո/

Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի թիրախում այս անգամ հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերը, գրում է Ermenihaber.am-ը:

Լաթուֆը իր հերթական ծաղրանկարում անդրադարձել է օրերս Գյուլերի` Էրդողանին և նրա ընտանիքին լուսանկարելուն:

Թուրքիայում բազմիցս գրաքննության զոհ դարձած բրազիլացի նկարիչի ծաղրանկարում պատկերված է Էրդողանը` թուղթը ձեռքին, նստած զուգարանակոնքին, որին լուսանկարում է Գյուլերը: Ծաղրանկարը ուղեկցվում է հետևյալ գրությամբ. «Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին, այն պահին, երբ վերջինս գրում էր Էրդողանստանի (նախկ. Թուրքիա) պայծառ ապագան»:

Հիշեցնենք, որ վերջերս աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին:Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը: Նախագահ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչին ընդունել է Քըսըքլըում գտնվող իր բնակարանում: Գյուլերը լուսանկարել է նախագահին, առաջին տիկնոջը՝ Էմինե Էրդողանին և նրանց թոռներին՝ Ահմեթին և Մահինուրին:

Աղբյուր`    Ermenihaber.am
գւլեռ
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ