23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բոլոր փուչիկները “դավադրաբար” պայթել են

“Անցնող երկուշաբթին շաբաթվա կամ ամսվա մյուս օրերից առանձնապես տարբերվելու նշաններ ցույց չէր տա, եթե, իհարկե, չլիներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը. հունվարի 21-ը 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրն է։

Իսկ իրականում Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների համար գրեթե ոչինչ չասող, շարքային օր՝ անսպասում, անտարբեր, հոգսաշատ։
Տանից դուրս գալիս՝ շենքիս պատին նկատում եմ գործող նախագահի մեծադիր նկարն ու մի կարճ պահ տարակուսելուց հետո գլխի ընկնում՝ հա, քարոզարշավն է սկսվել։
Մի քիչ տարօրինակ, մի քիչ զվարճալի, իսկապես տխուր ու հաստատ վիրավորվելու չափ ապոլիտիկ ստացվեցին այս ընտրությունները։

Գուցեև դրսից տպավորությունն այլ լինի, ինչու՞ տարօրինակ, տխուր կամ զվարճալի՝ ի վերջո ութ թեկնածուներ են ընդգրկված ”ընտրապայքարում”` նախկին վարչապետ, արտգործնախարար, Ամենայն Հայոց քաղբանտարկյալ ու ինքնորոշման մարտիկ, էպոսագետ, նախագահի երկու հավերժական թեկնածուներ, որոնց բոլոր նախորդ ընտրապայքարների միասնական ցուցանիշը 1% -ից չի անցնում, և մի անկուսակցական ակտիվիստ, որն այն գլխից, արդարացիորեն համոզված լինելով, որ ընտրությունները Հայաստանում իշխանություն ձևավորելու գործիք չեն, քարոզարշավն սկսել է հացադուլով՝ նախագահի նստավայրից հարյուր մետր հեռավորության վրա ընտրելով հացադուլի վայր։

Ասում եմ ”ընտրապայքար” ու ցավում, հաստատ ցավում եմ. գրեթե ինքնաոչնչացման ու փոխադարձ արժեզրկումի այս կացության համար, ու մտքիս մեջ տրոփում է Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի պատկերը։

Ախր ինչպե՞ս չտրոփի, երբ քարոզարշավը չսկսված՝ երկուսը հրաժարվում են պայքարից, մեկը հացադուլ է անում, մյուսը հայտարարում է, որ մի քանի օրից մի երկու օրով կմիանա հացադուլին, մյուսի շտաբի պետը, որ նաև զոքանչն է, դեռ որոշում չի կայացրել, իսկ էպոսագետ-թեկնածուն, որ հաստատ գիտի, որ ”Վերևում Աստված կա”, քարոզարշավին հետևում է հեռուստացույցով։ ”Ընդամենը 100 քայլ” համոզված է երկիրը մի անգամ տնտեսական անկումի մատնած նախկին վարչապետը, դե Րաֆֆին էլ սովորույթի համաձայն քայլում է, քայլում…հորդորելով՝ ”Միասին Հնարավոր է”։

Սերժ Սարգսյանի քարոզարշավում այլևս փուչիկներ չկան, բոլոր փուչիկները վաղուց ”դավադրաբար” պայթել են (պարզվում է հելիումը պայթում է), ու հավանաբար նաև սա է պատճառը, որ նա այս անգամ ”Ապահով Հայաստան” է խոստանում։ Ու խոսում է, խոսում նախագահը, խոստանում…ով գիտե՞, գուցե ինքն իրեն լսի, շատ լսի, հավատա ու փոխվի ու իսկապես ապահով Հայաստան ունենանք։ Հույսը վերջինն է մեռնում (այս մեկը Թումանյանից չէր…)”,-սեփական մտորումներով սոցկայքում կիսվել է նախկին ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ